Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տ. ՈՒրիխանյան. «Հանրահավաք անցկացնելու համար եռյակը նոր հայտ է ներկայացրել քաղաքապետարան»

Տ. ՈՒրիխանյան. «Հանրահավաք անցկացնելու համար եռյակը նոր հայտ է ներկայացրել քաղաքապետարան»
17.02.2015 | 17:05

Ոչիշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունն այսօր նոր հայտ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 23-28-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք անցկացնելու համար՝ ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ